Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ ցնցված է Էսեքսի ողբերգական միջադեպից, երբ բեռնատարում հայտնաբերվել էր միգրանտների 39 դի՝ 38-ը մեծահասակի, մեկն՝ անչափահասի: Վարչապետը ցավակցություն Է հայտնել զոհվածների մերձավորներին, իսկ ոստիկանությունից պահանջել արագ պարզել , թե ինչ է տեղի ունեցել: Իրավապահները ձերբակալել են կասկածելի 25-ամյա տղամարդու Հյուսիսային Իռլանդիայից: Իրավապահները ենթադրում են, որ բեռնատարը Անգլիա է եկել Բուլղարիայից: Ոստիկանությունն առայժմ տեղի ունեցածի ոչ մի վարկած չի առաջադրել, բայց շահարկվում է մարդկանց վաճառքի տարբերակը: