«Արաբկիր» ԲԿ-ում, Հայաստանում առաջին անգամ, հայ և բելառուս բժիշկները կենդանի դոնորից լյարդի բարեհաջող փոխպատվաստում են կատարել երեխային: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցնում է, որ այս տարի «Աստղիկ» ԲԿ-ում, ռուսաստանցի գործընկերների հետ միասին, լյարդի առաջին փոխպատվաստումն էր կատարվել մեծահասակին:
«Նման բարդ վիրահատությունների կատարումը Հայաստանում խոսում է մեր բժշկության և բժշկագիտության զարգացման մասին: Բելառուս գործըներկների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին ես պայմանավորվել էի Բելառուսի առողջապահության նախարարի հետ՝ այս տարվա հունվար ամսին Մինսկ կատարած իմ պաշտոնական այցելության ժամանակ, որին հետևել էր լայնածավալ վերապատրաստման ծրագիր 11 հայ մասնագետների համար Մինսկում: Դոնորի և ռեցիպիենտի վիճակն այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին: Առողջություն եմ մաղթում նրանց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը: