Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարի, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի և կառույցի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ:
Քննարկվել են մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ Ամերիկայի հայկական համագումարը հանդիսանում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման կարևոր օղակ՝ գոհունակությամբ նշելով, որ Արցախը միշտ էլ հատուկ տեղ է զբաղեցնում կազմակերպության գործունեության մեջ: