Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Վլադիրմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Սիրիան հանդես է գալիս ընդդեմ սեփական տարածքների ցանկացած բռնազավթման։ Իսկ ստեղծված ներկա իրավիճակի պատասխանատուները Սիրիայի հյուսիսի անջատողականներն են։
Ասադը հեռախոսազրույցում անդրադարձել է նաև փախստականների վերադարձի անհրաժեշտությանը և իր պատրաստակամությունն է հայտնել սիրիական սահմանապահներին ուղարկել ռուսական ռազմական ոստիկանության ուժերի հետ համատեղ վերահսկելու հյուսիսային սահմանը։