Ազգային ժողովի այսօրվա նիստը մեկնարկեց երեկ քննարկված մի շարք հարցերի քվեարկությամբ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի՝ Երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի ﬕջոցով ոստիկանությանը փոխանցելու մասին օրենքի նախագիծը:
ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագծին ևս պատգամավորները կողմ քվեարկեցին:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» նախագիծը, սակայն, չընդունվեց: Հեղինակի առաջարկով խորհրդարանն այն քվեարկությամբ ուղարկեց գրավոր առաջարկների ստացման փուլ: