Հոնկոնգի օրենսդիր մարմինը պաշտոնապես հետ է վերցրել արտահանձնման մասին վիճահարույց օրինագիծը, որը ամիսներ շարունակ անկարգությունների առաջացման պատճառ էր դարձել:
Օրինագիծը թույլ էր տալիս հանցագործության մեջ կասկածվողներին արտահանձնել մայրցամաքային Չինաստան:
Հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, ցույցերն անցնում էին ոստիկանների հետ բախումներով:
Շարժման ընթացքում, սակայն, ցուցարարների պահանջները ավելացան՝ բողոքի ակցիաների բոլոր ձերբակալվածների ազատ արձակում և Հոնկոնգի ընտրական համակարգի դեմոկրատացում: