Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական կործանիչն ուղեկցել է ամերիկյան B-52H ռմբակոծչին, որը Սև ծովում փորձել է մոտենալ Ռուսաստանի սահմանին: Առաջադրանքը կատարելուց հետո Су-27-ը վերադարձել է Ղրիմի օդանավակայան:
Ավելի վաղ` Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը հաղորդել էր, որ իր երկու B-52H Stratofortress ռմբակոծիչներն ուսումնամարզական թռիչք են իրականացրել Սև ծովում:
Ի դեպ, սա ամերիկյան ռմբակոծիչների՝ Ռուսաստանի սահմաններում հայտնվելու առաջին դեպքը չէ: Մարտ ամսին B-52H կործանիչը մի քանի անգամ նմանակել է Բալթյան նավատորմի բազայի ռմբակոծությունը, մյուս երկուսը շրջել են Կալինինգրադի մարզում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս զգուշացրել է Պենտագոնին հրաժարվել նման գործողություններից և ստացել է մերժում: