Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի «անվտանգության գոտուց» քրդական կազմավորումների դուրսբերման հետ կապված՝ ներկայում և՛ս մեկ ռազմական գործողության անհրաժեշտություն չկա:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ եզրակացնելով, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի՝ Սիրիայում սկսած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը փաստացի ավարտված է։