Խորհրդարանում Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետին հարց է ուղղել նախարարների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը պատասխանում անդրադարձել է նաև Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որի ընդունման արդյունքում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձը հունվարի 1-ից կարող է բարձրանալ: