Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շատ ուրախ է, որ իր լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթել է ընտրություններում և շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։
«Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին»,- գրել է վարչապետն ու կցել Կանադայի վարչապետի հետ համատեղ սելֆի: