Թբիլիսիում ընթանում է պանելային քննարկում՝ Հայաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի փոխվարչապետների, Չինաստանի կառավարության հատուկ բանագնացի և Ասիական զարգացման բանկի փոխնախագահի մասնակցությամբ։ Քննարկման համակարգողն է հանրահայտ տնտեսագետ Նուրիել Ռուբինին։
Միջոցառմանը ներկա է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վերջինս այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Թբիլիսիում մասնակցում եմ «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում անցկացվող բարձր մակարդակի քննարկմանը»,- գրել է փոխվարչապետը:
,- գրել է նա։