Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը։ Կրեմլից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարների՝ Սիրիայի հարցով բանակցությունները բարդ են լինելու: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի հյուսիսում գործողությունները վերսկսելու մտադրության մասին, եթե 120 ժամ անց ԱՄՆ-ը չկատարի քրդական ուժերն անվտանգության գոտուց դուրս բերելու պայմանավորվածությունը:
Թուրքական կողմի հավաստմամբ՝ հոկտեմբերի 9-ից սկսված «Խաղաղության ակունք» գործողության ժամանակ 775 «ահաբեկիչ» է վնասազերծվել, սպանվել է յոթ թուրք զինվորական, սիրիական ընդդիմադիր ազգային բանակի 79 զինյալ և Թուրքիայի 20 խաղաղ բնակիչ: