ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի՝ 2020 թվականի ԱՄՆ նախագահի ընտրություններին միջամտելու փորձերի վերաբերյալ՝ Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունը:
«Ահա և կեղծ լուրեր՝ սոցիալական ցանցում: Էժանագին ու բարկացած»,-գրել է Զախարովան:
Նախօրեին Facebook-ը հայտարարել էր ռուսական և իրանական որոշ հաշիվների արգելափակման մասին, ինչն ըստ ընկերության՝ արվել է ԱՄՆ-ում, Հյուսիսային Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում արտաքին ազդեցության դեմ պայքարի շրջանակում: