Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն պաշտոնապես թագադրվել է: Պաշտոնական արարողությանը ներկա են եղել մոտ 2 հազար հյուրեր, նրանց թվում՝ օտարերկրյա պետությունների ղեկավարներ և երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ: Թագադրման հանդիսավոր արարողությունը հեռարձակվել է Ճապոնիայի բոլոր հեռուստաալիքներով:
«Ահա այստեղ` գահակալման այս արարողության ժամանակ, հայտարարում եմ գահ բարձրանալուս մասին: Երդվում եմ ժողովրդիս հետ և Սահմանադրության համաձա՛յն ծառայել Ճապոնիային ու նրա ժողովրդին, որպես նրա գոյության խորհրդանիշ՝ հանուն Ճապոնիայի ժողովրդի բարօրության և աշխարհի խաղաղության: Թող մեր ժողովրդի իմաստությունն ու եռանդը երկիրն ավելի մեծ բարգավաճման տանի»,- ասել է կայսրը: