«Հայաստանը տևական ժամանակ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ»,- հայտարարել է վարչապետը՝ «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովին: Կառավարության ղեկավարն ասել է, որ գործադիրը քայլեր է նախաձեռնել, որոնց նպատակն է Հայաստանում ավելացնել անտառապատ տարածքները: