Հոկտեմբերի 18-ին Խորվաթիայի խորհրդարանը միաձայն քվեարկել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի օգտին՝ այն ներկայացնելով նախագահի վավերացմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում՝ 2017թ. նոյեմբերի 24-ին: Մինչ այս պահն այն վավերացրել են Հայաստանը, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Միացյալ Թագավորությունը, Հունգարիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Ֆինլանդիան և Իտալիան։