ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Լինչի դատաստան» է որակել իր նկատմամբ գործարկված իմփիչմենթի ընթացակարգը: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է թվիթերյան իր էջում:
«Ստացվում է, որ եթե երբևէ դեմոկրատը դառնա նախագահ, իսկ հանրապետականները մեծամասնություն ստանան Ներկայացուցիչների պալատում, նույնիսկ ոչ մեծ գերակշռությամբ, նրանք կկարողանան նախագահի իմփիչմենթ ձեռնարկել առանց համապատասխան ընթացակարգերի կամ դրա համար օրինական հիմքերի ապահովման: Բոլոր հանրապետականները պետք է հիշեն՝ ինչի վկաներն են նրանք՝ Լինչի դատաստանի: Բայց մենք կհաղթենք»,- ասել է Թրամ:
Լինչի դատաստանը՝ հանցագործության կատարման մեջ կասկածվող մարդու նկատմամբ ամբոխի հաշվեհարդարը՝ առանց դատ ու դատաստանի, նախկինում տարածված էր ԱՄՆ-ում: Դրա զոհերը հիմնականում սևամորթ բնակչության ներկայացուցիչներն էին: