ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախարարների հետ հանդիպումից առաջ լրագրողներին հայտարարել է, որ ամերիկյան զինվորներն արդեն 10 տարի է գտնվում են Սիրիայում՝ Իսլամական պետության ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով։ «Նախատեսվում էր, որ նրանք այնտեղ կմնային մոտ 30 օր, կներխուժեին, հարված կհասցնեին և դուրս կգային, այնինչ Սիրիայում մնացին 10 տարի», - հայտարարել է նախագահը։
Թրամփի խոսքով, երկրում մնացած ամերիկյան զինվորների մի մասը կտեղակայվի Սիրիայի հարավում, իսկ մյուս մասը՝ Իսրայելի հետ սահմանային գոտում։ Զինուժի հիմնական մասն, ինչպես հայտարարվել էր, կտեղակայվի Իրաքում։