ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ կցանկանար միջուկային համաձայնագիր կնքել Ռուսաստանի ու Չինաստանի հետ:
«Կարծում եմ՝ երբ Ռուսաստանի ու Չինաստանի հետ հավաքվենք, միջուկային համաձայնագիր կմշակենք»,-ասել է նա՝ Fox News-ին տված հարցազրույցում:
Միացյալ նահանգների նախագահը նշել է, որ հարցը քննարկվում է Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Բացի այդ՝ հիշյալ թեման բարձրացվել է նաև Չինաստանի հետ «առևտրային» վերջին բանակցությունների շրջանակում: