Զանգվածային բախումներ՝ Գերմանիայում բնակվող քրդերի ու թուրքերի միջև: Եվրոպական երկրի հարավային Հերնե քաղաքում դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել մոտ 60 հոգու մասնակցությամբ: Բախման մասնակիցները զինված են եղել սառը զենքով՝ դանակներով ու մահակներով: Տուժածները հոսպիտալացվել են: Դեպքի վայր ժամանած իրավապահները դադարեցրել են կռիվն ու առգրավել զենքը: Ոստիկանները պարզել են ծեծկռտուքի որոշ մասնակիցների ինքնությունը, սակայն որևէ մեկին բերման չեն ենթարկել: Վերջերս Գերմանիայում հաճախադեպ են դարձել քրդերի ու թուրքերի բախումները՝ կապված քրդական ուժերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունների հետ: