«Կոշտ Brexit-ը, կամ առանց համաձայնության ապահարզանը երբեք մեր որոշումը չի լինի»,- Եվրախորհրդարանի վերջին լիագումար նիստի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ նախքան Brexit-ի վերջնաժամկետը, որ հոկտեմբերի 31-ն է հայտարարվել:
Նիստից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը: Յունկերը նշել է, որ Brexit-ի բանակցությունները «ժամանակի ու էներգիայի կորուստ են եղել»:
«Ես միշտ կափսոսեմ Միությունը լքելու՝ Միացյալ Թագավորության որոշման համար: Բայց մենք ամեն ինչ արել ենք, որ Եվրամիությունը պատրաստ լինի ցանկացած իրադարձության»,- հայտարարել է Տուսկը: