Կատալոնիայի եվրոպական դեմոկրատական կուսակցության ղեկավար Արթուր Մասը դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի առաջադրումը Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնին՝ հաղորդում է El Confidencial-ը:
«Այս պահին իմ մտքում միայն մի անուն կա, որ կապ չունի քաղաքականության հետ, ու այդ անունն է Պեպ Գվարդիոլա»,- ասել է Մասը:
Մարզչի թեկնածությունը կարող է առաջադրել է «Միասին հանուն Կատալոնիայի» շարժումը։
Նշվում է, որ Գվարդիոլան պատրաստ է ընդունելու այս առաջարկն Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ավելացնենք, որ Գվարդիոլայի ընտանիքն այժմ էլ բնակվում է Կատալոնիայում: