Խորհրդային Միության և արևմտյան երկրների միջև սառը պատերազմի ավարտը բոլորի հաղթանակն էր: Նման տեսակետ է հայտնել ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը՝ Welt am Sonntag գերմանական թերթին տված հարցազրույցում:
«Արևմտյան քաղաքական գործիչները, սակայն, և առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, իրե՛նց են վերագրել հաղթանակը: Ամենուրեք այդ մասին էին հայտարարում: Ի դեպ, զանգվածային լրատվամիջոցներն էլ նրանց դուդուկի տակ էին պարում»,-ասել է Գորբաչովը։
Քաղաքական գործչի խոսքով՝ արևմտյան երկրների ղեկավարները հաշվի չէին առել, թե առճակատման ավարտի մասին նման մեկնաբանությունն ինչպես կընկալվեր Ռուսաստանում, և ինչպես դա կազդեր երկու երկրների հետագա հարաբերությունների վրա: