Այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Սոչիում նախանշված հանդիպման վրա, որի ընթացքում բանակցելու են Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Օրակարգի առանցքային թեման Սիրիայում տիրող իրավիճակն է:
Ի դեպ, հենց այսօր է լրանում արաբական երկրում 120 ժամյա հրադադարի ժամկետը, որովհետև Անկարան քրդերին ընդամենը հինգ օր էր տվել՝ հակամարտության գոտուց ապստամբական խմբերը դուրս բերելու համար:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Սիրիայում Անկարայի հաջորդ քայլը կախված է այսօրվա հանդիպման արդյունքներից: