Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թ. դափնեկիր, ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունին Մյանմարից:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքն արցախյան ազգային-ազատագրական պայքարի հիմնասյունն է, ընդգծել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, լինելով միջազգային իրավունքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը, առանձնակի տեղ է զբաղեցնում արցախյան պետականաշինության մեջ: