Զինված անհայտ տղամարդը շտապ օգնության մեքենա է առևանգել ու վրաերթի ենթարկել մի քանի մարդու: Հայտնի է դարձել, որ իրավապահները կրակել են՝ մեքենան կանգնեցնելու համար: Ոստիկանները տեղեկացնում են, որ վարորդը թեթև վիրավորվել է: Հանցագործը ձերբակալված է: Տուժածների մեջ կա մեկ երեխա, որը վթարի պահին եղել է մանկասայլակում: