Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին ձախողել է նոր կառավարություն ձևավորելու գործը՝ լայն հնարավորություն տալով իր քաղաքական գլխավոր հակառակորդ Բենի Գանցին։ Ի դեպ, Նեթանյահուն այս տարի արդեն երկրորդ անգամ է փորձում կառավարություն ձևավորել և ձախողվում է։
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետը կառավարության ղեկին է եղել վերջին տասնամյակում, սակայն սեպտեմբերին կայացած ընտրություններից հետո չկարողացավ մեծամասնություն ձևավորել խորհրդարանում: Իսրայելի նախագահը հայտարարել է, որ կոալիցիա կազմելու նպատակով բանակցությունների համար Բենի Գանցին կտա 28 օր ժամանակ: Հրեական պետության նախագահը նշել է, որ ամեն ինչ կանի խորհրդարանի նոր ընտրություններից խուսափելու համար: