USS Porter ամերիկյան ռազմանավը մտել է Բաթումի նավահանգիստ: ԱՄՆ-ի դեսպանության տեղեկատվության համաձայն՝ այցի նպատակն է ամրապնդել ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար:
Այս ռազմանավի երկրորդ «այցը» Վրաստան ընդգծում է Միացյալ Նահանգների ու Վրաստանի համագործակցությունը նավագնացության ոլորտում: USS Porter (DDG 78)-ը Arleigh Burke դասի կառավարվող հրթիռային էսկադրային ականակիր է: Նավն օժտված է տեխնիկական տվյալներով՝ դիմագրավելու սուզանավերի և բալիստիկ հրթիռների գրոհները: