«Մենք շատ դրական ենք ընդունում Ryanair ավիաընկերության մուտքը Հայաստան և ուրախ ենք, որ սա ևս մեկ քայլ է դեպի երկկողմ սերտ հարաբերություններ, որովհետև երկրների հարաբերությունները միայն օրենդիր, գործադիր մարմինների հետ չեն, դրանք մարդկանց շփումներն են: Իսկ այսպես մարդկանց շփումը մեծանում է»,- «Լուրերին» հայտնել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն: Իտալայի դեսպանի հարցազրույցն ու վիզայի տրամադրման մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: