Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ եթե խորհրդարանականները հավանության չարժանացնեն կառավարության առաջարկած Brexit-ի նոր օրինագիծը, ապա Բորիս Ջոնսոնը օրինագիծը կհանի օրակարգի քննարկումից ու կառաջարկի երկրում խորհրդարանի նոր ընտրություններ անցկացնել: Կառավարությունը, որը ձգտում էր Brexit-ն իրականացնել մինչև հոկտեմբերի 31-ը, ավելի վաղ խորհրդարանին առաջարկել էր երեք օրում ուսումնասիրել ու հավանություն տալ օրինագծին, որպեսզի այն ուղարկվի Լորդերի պալատ: Բազմաթիվ ընդդիմադիրներ դեմ են այդ ռազմավարությանը՝ հայտնելով, որ երեք օրը բավարար չէ չափազանց կարևոր փաստաթուղթը մանրակրկիտ ուսումնասիրելու համար: