Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը նվաճել են Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի եզրափակիչի ուղեգիր:
Նժույգի թափեր վարժությունում Մերդինյանը վաստակել է 13.733 միավոր և 6-րդ տեղով որակավորվել է եզրափակիչին:
Օղակների վարժությունում հանդես եկող Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը վաստակել են 14.133 և 14.166 միավոր և, համապատասխանաբար, զբաղեցրել 3-րդ և 6-րդ տեղերը:
Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 25-ին: