Իրաքում վերջին օրերին տեղի ունեցած խռովությունների ու բախումների ժամանակ մահացել է 150 մարդ: Բողոքի ցույցերի հետևանքով զոհերի մեծ թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրավապահ մարմինները հրազեն են կիրառել: Նման տեղեկատվությունը հրապարակել է Իրաքի կառավարության հատուկ հանձնախումբը, որն ուսումնասիրություններ է իրականացրել: Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները կազմակերպվել էին երկրում համատարած գործազրկության, կոռուպցիայի ու հանրային ծառայությունների վատ որակի դեմ: