Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված 8 քաղաքական ուժերի 59 պատգամավորներ հանդես են եկել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով։ Նրանք նախագահ Էմանուել Մակրոնից պահանջել են միջոցներ ձեռնարկել, որպեսզի կասեցվի Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
«Մեզ խիստ զայրացրել է Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի բանակի հարձակման և միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող զավթողականության հանդեպ՝ արևմտյան ժողովրդավարական պետությունների լռությունը։ Ֆրանսիային և Եվրոպային կոչ ենք անում հապշտապ գործի անցնել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասված է պատգամավորների կոչում։