Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոճով:
«Քանի որ Երևանը տոնում է հիմնադրման 2801-ամյակը, ժամանակն է հիշեցնել, որ Ֆրանսիան և Հայաստանը երեք հազար տարվա բարեկամական կապեր ունեն՝ սկսած Ուրարտուի ժամանակներից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ժոնաթան Լաքոտը։
Դեսպան Լաքոտը գրառմանը կցել է նաև The Daily Mail-ի հոդվածը, որում թարգմանչուհու զարմացած դեմքն է, երբ Թրամփը հայտարարում է, որ «ԱՄՆ-ը և Իտալիան ընդհանուր պատմություն ունեն՝ սկսած Հին Հռոմի ժամանակներից»: