Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի հիշեցրել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ենթադրյալ անվտանգության գոտում գտնվող քրդական ուժերին 35 ժամ է մնացել տարածքը լքելու համար, այլապես «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը կշարունակվի: Արտգործնախարարը հիշեցրել է նաև, որ «Սիրիայում մեր գործողությունների դադարեցումը հրադադար չէ»:
Չավուշօղլուն վստահեցրել է, որ իր երկիրը աջակցում է սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը: «Թուրքիան վճռականորեն սատարում է քաղաքական գործընթացին, սիրիական ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»,- ասել է նախարարը: