Անտառապատ Տավուշի մարզի բազմաթիվ ընտանիքներ, զրկված լինելով այլընտրանքից, ձմռան ցրտին դիմակայում են վառելափայտի օգնությամբ: Դա էլ հեշտությամբ ձեռք չի բերվում: Մյուս կողմից՝ կա գիտակցումը, որ անտառի ռեսուրսներն անսպառ չեն, և դրանց անխնա օգտագործումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: