Տաջիկստանի Խարբ Մայդոն զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն - 2019» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը:
«Անխախտ եղբայրություն - 2019» զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով: Դրանցից առաջինի ընթացքում Կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման ուժերը կիրականացնեն հակաահաբեկչական գործողություն: Երկրորդ փուլում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողություն կանցկացվի հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանում:
Համատեղ վարժանքների երկրորդ փուլին կմասնակցեն նաև Հայաստանի և Բելառուսի զորակազմերը, որոնք կժամանեն հոկտեմբերի 24-ին: