Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սարին կիրակի երեկոյան հայտարարել է, որ միայն վերջին 48 ժամվա ընթացքում Սաուդյան կոալիցիայի կործանիչներն ավելի քան 50 անգամ են ռմբակոծել իրենց երկրի տարբեր շրջանները: Ընդ որում՝ հյուսիսում գտնվող Սաադայի նահանգները և Հիջայի հյուսիս-արևմուտքն ամենաշա՛տն են ենթարկվել հարձակումների:
Սարին, սակայն, զոհերի և վիրավորների մասին պաշտոնական տեղեկություններ չի հաղորդել:
Հիշեցնենք, որ Եմենում սանձազերծված պատերազմի ընթացքում մինչ օրս գրանցվել են ավելի քան 16 հազար զոհեր, վիրավորվել են տասնյակ հազարավոր եմենցիներ, տեղահանվել են միլիոնավոր բնակիչներ, երկրում առկա է սննդի և դեղորայքի խիստ պակաս, իսկ ՄԱԿ-ի որակմամբ՝ հումանիտար աղետ։