ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմյուլերը հայտարարել է, որ չի քննարկվել Վրաստանի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին՝ առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Թբիլիսիի անդամակցության ծրագիրը, որն ընդունվել է 2008-ին՝ Բուխարեստում, դեռ օրակարգում է, բայց ՆԱՏՕ-ի ղեկավարությունը դրա համար ժամկետ չի սահմանել:
Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբերի սկզբին էլ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն առաջարկել էր Վրաստանին Դաշինք ընդունել պայմանով, որ կազմակերպության հավաքական անվտանգության կանոնադրության հինգերորդ հոդվածը չտարածվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա: