Երեկ՝ ժամը 21:06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 22 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով սյունը թեքվել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներին՝ Արայիկ Բ.-ին (ծնված 1993 թ.) և Գեղամ Գ.-ին, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ։ Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուսինը՝ ծայրահեղ ծանր:
Փրկարարներն ավոտոմեքենայից դուրս են բերել ուղևորի՝ Գոռ Գ.-ի և անձը չպարզված քաղաքացու դիերը: