Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO) սկսել է ստեղծել նոր սերնդի գերձայնային զենք` հրթիռներ, որոնց արագությունը 5 անգամ գերազանցում է ձայնի արագությունը (վայրկյանում ավելի քան մեկ կիլոմետր): Այս հրթիռներն ի վիճակի են կրել միջուկային մարտագլխիկներ: Hindustan Times-ը նշում է, որ Հնդկաստանը նոր է սկսել զարգանալ այս ոլորտում, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն արդեն փորձարկում են տարբեր տեսակի գերձայնային զենքեր: