Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա կատարված հարձակումը։
«Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,- նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հայտարարությունում:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ի գիշերը Փարիզում տեղի էր ունեցել հարձակում ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրության վրա։ Անհայտ անձինք կոտրել են խմբագրության դուռը, գողացել են լուսանկարահանման սարքերը և երեք համակարգիչ, որտեղ պահվում էր գաղտնի տեղեկություն: Հայկական ամսագրի թվիթերյան էջում հարձակումը կապել են գլխավոր խմբագիր Արա Թորանյանի՝ Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցելու և Սիրիայի քրդերին աջակցություն հայտնելու հետ։
Արա Թորանյանը «Լուրերի» հետ բացառիկ հարցազրույցում կատարվածի մասին մանրամասներ է ներկայացրել: