Այս տարվա սեպտեմբերին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 324.755 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.5 տոկոսով:
2019թ. սեպտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.8 տոկոսով: Եթե 2018թ. սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 262.816 ուղևոր, ապա 2019թ. սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմում է 312.240 ուղևոր:
2019 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12.515 մարդ: 2018 թվականի նույն ամսվա՝ 15.904 ուղևորահոսքի համեմատ, նվազումը կազմել է 21.3 տոկոս:
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,396,966 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում, 2019 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած՝13.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: