Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, հանդես կգա ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում: Արդեն իսկ սիրված փառատոնի շրջանակում կայանալիք նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան ճանաչում վայելող երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալը:
Հայաստանի պետական ջազ նվագախումբն առաջին անգամ չէ, որ մասնակցում է այս ինքնատիպ իրադարձությանը: Կոլեկտիվը հանդես է եկել նաև նախորդ փառատոնների շրջանակում: