Դոնի Ռոստովում կայացել է խառը մենամարտերի Berkut Young Eagles մրցաշարը, որին մասնակցել են հայկական ծագումով մի քանի մարզիկներ:
Ռոստովցի երկու հայ մարզիկներ հաղթել են ադրբեջանցիներին: Սևակ Առաքելյանը նոկաուտի է ենթարկել վոլգոգրադցի Քամրան Մամեդովին, իսկ Միխայիլ Ալավերդյանը հաղթել է տյումենցի Էլշադ Հուսեյնովին:
Եվս երկու հայազգի մարզիկներ հաղթել են մրցավարների միաձայն որոշմամբ: Գերման Բարսեղյանը հաղթել է Եվգենի Բոնդարևին, իսկ Մխիթար Բարսեղյանը ուժեղ է գտնվել Ռուստամ Մավլյուդովի նկատմամբ: