Կանադայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Երկրի 47- ամյա վարչապետ Ջասթին Թրյուդոն հույս ունի վերընտրվել երկրորդ ժամկետով: Հարցումներից պարզվել է, որ Թյուդոյի Լիբերալ կուսակցությունից բացի՝ ընտրողների աջակցությունն է վայելում նաև ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունը: Բացի այդ, ընտրություններին մասնակցում է մեծությամբ երրորդ ուժը՝ Նոր նեմոկրատական կուսակցությունը:
Ըստ դիտորդների՝ Թրյուդոյին լուրջ պայքար է սպասվում, որովհետև վարչապետը մեղադրվում է Արդարադատության նախարարի վրա ճնշում գործադրելու համար։ Վերջինս կոռուպցիոն սկանդալ էր հետաքննում։