Լոնդոնում սկսվել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը: Ասանժի փաստաբանները հայտարարել են, որ նա պայքարելու է մինչև վերջ, դիմելու է Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան, անհրաժեշտության դեպքում նաև՝ Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Դա ենթադրում է, որ դատավարությունը կարող է տևել 6 տարի, բրիտանացի հարկատուներն էլ դրա համար կվճարեն 600 հազար եվրո: WikiLeaks-ի հիմնադիրը բազմաթիվ աջակիցներ ունի, այդ թվում՝ Լոնդոնի նախկին քաղաքապետ Քեն Լիվինգսթոնը: