Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել փոխվարչապետներ Ալի Հասանովին և Հաջիբալա Աբութալիբովին պաշտոններից ազատելու վերաբերյալ: Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Պաշտոնից ազատել փոխվարչապետներ Ալի Հասանովին և Հաջիբալա Աբութալիբովին»,- հայտնել են Ալիևի մամուլի ծառայությունից՝ առանց պատճառները նշելու:
Կարգադրությունն ուժի մեջ Է մտնում ստորագրման օրվանից: