Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում անհանգստացած են Ադրբեջանում ընդդիմադիր ուժերի նկատմամբ ցուցաբերվող բռնություններով: Վեհաժողովում Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողները այդ երկրի իշխանությունից պահանջել են ազատ արձակել Բաքվում բողոքի չարտոնված ցույցի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին:
Հոկտեմբերի 19-ին ոստիկանությունը ուժ էր կիրառել հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար, ձերբակալել 60 ակտիվիստ: Եվրոպացի խորհրդարանականները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին վերացնել խաղաղ ցույցերի սահմանափակումները, ազատել բոլոր անօրինական ձերբակալվածներին, ինչպես նաև հետաքննել կտտանքների մասին դեպքերը: