ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոքր շարժական զորախումբ թողնել Սիրիայի արևելքում՝ ահաբեկիչների դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնում է The New York Times- ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը: Ավելի վաղ Associated Press գործակալությունը տարածել էր տեղեկություն, որ Սիրիայից զորքերի հիմնական խմբի դուրս բերելուց հետո զորախմբում 200-ից ավելի զինծառայող չպետք է լինի:
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպումից հետո Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում հնգօրյա ժամկետում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: